Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ խորհուրդը փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնադրամի 2014թ. բյուջեում, այնուհետև քննարկել ու հաստատել է 2015թ. բյուջեի նախագիծը, պահպանման ծախսերի նախահաշիվը, հիմնադրամի հաստիքացուցակի և 2015թ. տարեկան աշխատանքային ծրագիրը: Հաստատվել է հիմնադրամի 2014թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպությունը և հիմնադրամի ներդրումների պահեստավորման կանոնակարգը: Փոփոխություններ են կատարվել հիմնադրամի հաստիքացուցակում: Tweet Դիտում՝ 1800