Համաշխարհային բանկը (ՀԲ) նավթի համաշխարհային գների անկման պայմաններում պատրաստ է աջակցել Ադրբեջանին՝ նոր տնտեսական մոդելի մշակման հարցում: Ինչպես հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը, այդ մասին ասել է ՀԲ-ի Բաքվի ներկայացուցչության ղեկավար Լարիսա Լեշչենկոն «Ադրբեջանական հարկային համակարգ. իրողություններ եւ հեռանկարներ» համաժողովի ընթացքում: Նա անհրաժեշտ է համարել ավելացնել Ադրբեջանում անկանխիկ գործարքների թիվը: Նրա խոսքով՝ ներկայում Ադրբեջանում ընկերությունների միայն 65%-ը բանկային հաշիվներ ունի, ինչը խնդիր է: Այլ երկրներում այդ ցուցանիշը կազմում է 85-88%: Նշելով, որ Ադրբեջանում անհրաժեշտ է անկանխիկ գործարքների խրախուսման միջոցառումներ ձեռնարկել, Լարիսա Լեշչենկոն ափսոսանք է հայտնել, որ երկրում վճարային քարտերի կիրառությունը լայն տարածում չունի: Tweet Դիտում՝ 4165