Վարչապետ. ՀՀ-ն կողմ է ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը

06.02.2015 | 18:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստին:

«Հայաստանը մշտապես կողմնակից է եղել ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, որոնք ուղղված են բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը եւ փոխշահավետ համագործակցության զարգացմանն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային եւ տարածաշրջանային կառույցների ձեւաչափով»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ «կարեւոր է, որ ԵՏՄ-ն ստեղծվել է փոխըմբռնման եւ բարեկամության հիմքի վրա եւ կոչված է ապահովել անդամ երկրների ժողովուրդների բարեկեցությունը»:

Հովիկ Աբրահամյանը վտահեցրել է, որ Հայաստանի ներկայացուցիչները կշարունակեն սերտորեն համագործակցել ԵՏՄ անդամ պետությունների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրենց գործընկերների հետ՝ ԵՏՄ շրջանակում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների եւ ԵՏՄ պայմանագրի դրույթների կատարումն ապահովելու նպատակով:

Նիստի ընթացքում որոշվել է համատեղ մշակել Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքում Եվրասիական ինժեներինգային կենտրոնի ստեղծման հայեցակարգ:

Փետրվարի 5-ին՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում ստորագրվել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման հայ-ռուսական պայմանագիրը:

Դիտում՝ 2036
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW