“Իտերա” ընկերության կողմից Վրաստանին գազի մատակարարման դադարեցումը Հայաստանի վրա չի անդրադառնա

24.08.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 24 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Իտերա” ընկերության կողմից Վրաստանի գազամատակարարման դադարեցումը չի անդրադառնա Հայաստան ներմուծվող ռուսական գազի ծավալներիի վրա: Այս մասին այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է “ՀայՌուսգազարդ”-ի մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը:

Շուշան Սարդարյանը մանրամասնել է, որ Վրաստանը գազ է ստանում ոչ միայն “Իտերայից”, այլեւ “Գազպրոմի” դուստր ձեռնարկություն “Գազէքսպորտից”, որը գազ է ներմուծում նաեւ Հայաստան: “Գազէքսպորտը” վճարում է Վրաստանի տարածքով գազը Հայաստան տարանցելու համար:

“ՀայՌուսգազարդ”-ի մամլո քարտուղարը նշել է, որ Հայաստանը “Գազէքսպորտին“ պարտքեր չունի: Ամռան ամիսներին Հայաստանում գազի միջին օրեկան պահանջարկը կազմում է 3.5 մլն խորանարդ մետր, որը հանրապետությունը ստանում է ամբողջ ծավալով:

Ինչպես հաղորդել է վրացական “Ռուստավի 2” հեռուստաընկերությունը, ”Իտերան“ Վրաստանի գազամատակարարման դադարեցումը պատճառաբանել է նրանով, որ վրացական գազաբաշխիչ ընկերություններն իրեն պարտք են $6 մլն:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 10002

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW