2014-ին Կոնվերս Բանկի զուտ շահույթն աճել է շուրջ 5 անգամ

04.02.2015 | 13:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկը, 2014թ. ֆինանսական արդյունքներով, բոլոր ցուցանիշներով աճ է արձանագրել:

Այս մասին այսօր լրագրողներին ասել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

2014թ. բանկի զուտ շահույթն աճել է ավելի քան 5 անգամ՝ կազմելով 2.38 մլրդ դրամ: Առանց մասնահանումների շահույթը կազմել է 3.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 156%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է նաեւ ակտիվների զգալի աճ՝ 22.5%-ով (149 մլրդ դրամ): Պարտավորությունները եւ ընդհանուր կապիտալն աճել են համապատասխանաբար 23.1% եւ 19.8%-ով: Համախառն վարկային պորտֆելը տարեվերջին կազմել է 97մլրդ դրամ, եւ աճն այս ցուցանիշով կազմել է 17%:

Տիգրան Դավթյանի փոխանցմամբ, հաճախորդներից ներգրավված ավանդները տարեվերջին կազմել են 98 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 16.3%-ով:  Աճել է նաեւ արագ փոխանցման համակարգերով կատարված փոխանցումների ծավալը՝ 62 մլրդ դրամ, ինչը 2013թ. ցուցանիշը գերազանցել է 33%-ով:

Տիգրան Դավթյանը նշել է, որ 2014թ. Կոնվերս Բանկը ներդրել է Converse Transfer արագ դրամական փոխանցումների սեփական համակարգը, Հայաստանում առաջին mConverse մոբայլ բանկային ծառայությունը, գործարկել է eCommerce առցանց առեւտրի համար նախատեսված Visa Isic բրենդային քարտը, անցել է քարտերի 3-D secure սերտիֆիկացում:

«2015թ. ճգնաժամային տարի է լինելու, սակայն ծրագրում ենք պահպանել 2014թ. գրանցված ցուցանիշների մակարդակը»,- ասել է Տիգրան Դավթյանը:

Դիտում՝ 2595
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW