Անելիք Բանկը, Մենեջմենթ Միքս ընկերության հետ համատեղ, իրականացնում է նոր ծրագիր, որի համաձայն՝ բանկի բոլոր մասնաճյուղերում ներդրվելու է հաճախորդների սպասարկման կառավարման նորագույն համակարգ` ուղղված հաճախորդների կարիքների բացահայտմանը, գնահատմանը եւ բանկի նկատմամբ նրանց հավատարմության ձեւավորմանն ու ավելացմանը։ «Անելիք բանկի համագործակցությունը Մենեջմենթ Միքս ընկերության հետ երկարատեւ է լինելու: Տվյալ ծրագրի իրականացման համար հաշվի է առնվել բանկային սպասարկման միջազգային լավագույն փորձը։ Հաճախորդների սպասարկումը նորագույն եւ ժամանակակից ստանդարտներով իրականացնելու նպատակով վերապատրաստում են անցել բանկի տարբեր ստորաբաժանումների շուրջ 60 աշխատակից, իսկ համագործակցության 2-րդ տարին կներառի ավելի քան 250 աշխատակցի վերապատրաստում»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:«Անելիք Բանկը մշտապես ունենալով իր բաժնետիրոջ` լիբանանյան Կրեդիտ Բանկի ֆինանսական եւ խորհրդատվական աջակցությունը եւ կիրառելով Կրեդիտ Բանկի ռազմավարությունն ու փորձը, կարողացավ վերջին մի քանի անհաջող ֆինանսական տարիներից հետո, 2014 թվականը փակել շահույթով, ինչը նաեւ մեր որդեգրած նոր ռազմավարության արդյունքն է` իր մեջ սպասարկման նշված համակարգի ներդրմամբ եւ կիրառմամբ»,- ասել է Անելիք Բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։Մենեջմենթ Միքսը եվրոպական խորհրդատվական ընկերություն է, որ հիմնվել է 1969թ. Փարիզում եւ ունի ավելի քան 15 տարվա փորձառություն հայաստանյան, լիբանանյան եւ Պարսից ծոցի երկրների (ԱՄԷ, Քուվեյթ, Սուադյան Արաբիա) բանկերում։ Մենեջմենթ Միքսը մասնագիտացված է նաեւ ներդրողների ներգրավմամբ, ինչպես նաեւ փոքր ու միջին ձեռնարկատերերի (ՓՄՁ) եւ սկսնակ գործարարների (ստարտափ) ֆինանսավորման համար այնպիսի ֆինանսական մեխանիզմների մշակմամբ, ինչպիսիք են մասնավոր ներդրումային հիմնադրամները։ Tweet Դիտում՝ 3698