Ռուբեն Վարդանյանը նավթային փոխադրումներով կզբաղվի

04.02.2015 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Վարդանյան, Բրոյտման եւ գործընկերներ» ընկերությունը գնել է «Բալտտրանսսերվիս» ՍՊԸ-ի (ԲՏՍ) բաժնետոմսերի 40 %-ը:

«Վեդոմոստի» թերթն այսօր գրում է, որ ԲՏՍ-ը նավթատար բեռների ամենախոշոր փոխադրողներից է Ռուսաստանում, ԱՊՀ եւ Բալթյան երկրներում: ԲՏՍ-ն աշխատում է նավթային ընկերությունների հետ երկարատեւ պայմանագրերով եւ մինչեւ 2018 թվականն ապահովված է պատվերներով:

«Վարդանյան, Բրոյտման եւ գործընկերներ» ներդրումային բուտիկի բացման մասին Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր անցած գարնանը: «Մենք զբաղվելու ենք հաճախորդներին խորհրդատվության մատուցմամբ, կիսվելու ենք նրանց հետ մեր փորձով եւ գիտելիքներով, միեւնույն ժամանակ լինելով համաներդրող: Տարբեր նախագծեր ենք մուտք գործելու իմ սեփական կապիտալով, ինչպես նաեւ մեր հաճախորդների ու գործընկերների գումարներով», - ասել էր Վարդանյանը 2014 թ. ապրիլին «Վեդոմոստիին» տված հարցազրույցում:

Նրա գործընկերն է «Տրոյկա դիալոգ»-ի եւ «Սբերբանկ CIB»-ի նախկին կառավարիչ տնօրեն Միխայիլ Բրոյտմանը: ՍՊԱՐԿ համակարգի տվյալներով, Վարդանյանին է պատկանում ընկերության 75%-ը, իսկ Բրոյտմանին՝ 25%-ը:

Դիտում՝ 5500
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW