Արման Ոսկերչյանը գլխավորել է Philips-ը Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում
02.02.2015 | 14:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://dev.medvestnik.ru

Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում Philips-ի նոր գլխավոր տնօրեն է դարձել Արման Ոսկերչյանը, որը ղեկավարում է ընկերության «Առողջապահության» ուղղությունը:
Ինչպես հայտնում է Сnews-ը, Ոսկերչյանի հիմնական խնդիրը կլինի «Philips-ի առաջատար դիրքերի ամրապնդումը Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում»: Բացի այդ, Արման Ոսկերչյանը կշարունակի գլխավորել ԱՊՀ երկրներում Royal Philips-ի «Առողջապահության» ուղղությունը (Healthcare):
Արման Ոսկերչյանը Philips-ում սկսել է աշխատել 2013-ից՝ որպես Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում «Առողջապահության» ուղղության ղեկավար: 1998-2013 թթ. նա աշխատել է Johnson&Johnson ընկերությունում:
Արման Ոսկերչյանը ծնվել է 1968թ. Երեւանում, ավարտել է Երեւանի պետական բժիշկական ինստիտուտը՝ «Մանկաբուժություն» մասնագիտությամբ: Այնուհետեւ ընդունվել է ասպիրանտուրա եւ աշխատել որպես անեսթեզիոլոգ՝ Մոսկվայի Ֆիլատովի անվան մանկական հիվանդանոցում: 1998թ. Ռուսաստանի պետական բժիշկական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը՝ «Անեսթեզիոլոգիա եւ ռեանիմատոլոգիա» թեմայով: 2005թ. Հարվարդի համալսարանում ստացել է Executive MBA աստիճան:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: