Նոր նշանակումներ ՎՏԲ-Հայաստան Բանկում

29.01.2015 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհրդի որոշմամբ եւ ՀՀ Կենտրոնական բանկի համապատասխան գրանցման համաձայն՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի Բանկային ռիսկերի վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Ալյոնա Ստրատանն ու Գործառնական դեպարտամենտի տնօրեն Արմեն Սարգսյանը նշանակվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի տեղակալներ:

«Նոր նշանակումները կօգնեն ուժեղացնել վերահսկողությունն ու ավելի լավ համակարգել բանկի ստորաբաժանումների աշխատանքը: Ալյոնա Ստրատանի ու Արմեն Սարգսյանի բարձր պրոֆեսիոնալիզմն ու կառավարման ոլորտում հարուստ փորձը նոր պաշտոններում բանկային ստորաբաժանումների միջեւ համագործակցությունը կդարձնեն ավելի ճկուն ու արդյունավետ, ինչը կնպաստի բանկի հետագա զարգացմանը»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Դիտում՝ 11177

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW