Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբեւին: Քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցությանը, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեությանն առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանն ու Վալերի Գոլուբեւն անդրադարձել են «Գազպրոմ»-ի կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին եւ հեռանկարներին:«Կողմերը բարձր են գնահատել էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցության ներկա մակարդակը եւ «Գազպրոմ»-ի դերը ոլորտում երկկողմ կապերի խորացման գործում, ինչպես նաեւ քննարկել փոխգործակցության զարգացման հնարավորություններին վերաբերող այլ հարցեր»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում:Հիշեցնենք, որ ներկայում «Գազպրոմ»-ը տնօրինում է «Գազպրոմ Արմենիա»-ի բաժնետոմսերի 100%-ը: Tweet Դիտում՝ 1813