Ադրբեջանի եւ Ռուսաստանի բանկերը կհամագործակցեն

26.01.2015 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ադրբեջանի միջազգային բանկը (ԱՄԲ) եւ Ռուսաստանի Սբերբանկը Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում փոխըմբռնման եւ համագործակցության հուշագիր են ստորագրել:

Ինչպես հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը, փաստաթուղթը ստորագրել են ԱՄԲ-ի վարչության նախագահ Ջահանգիր Գաջիեւը եւ Սբերբանկի նախագահ, վարչության նախագահ Գերման Գրեֆը:

Համագործակցության ուղղությունների թվում են՝ ներդրումային նախագծերի համատեղ ֆինանսավորում, Ռուսաստանում, Ադրբեջանում եւ երրորդ երկրներում, որտեղ առկա են կողմերի մասնաճյուղերը կամ դուստր ընկերությունները, առեւտրային ֆինանսավորման կազմակերպում, համագործակցություն ֆինանսական շուկաներում:

Ադրբեջանի միջազգային բանկը Ադրբեջանի եւ տարածաշրջանի խոշորագույն բանկն է: Բանկի ակտիվները կազմում են $12 մլրդ: Բանկի 50,2%-ը պատկանում է պետությանը:

Դավոսի ֆորումի շրջանակում կայացել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլիի հանդիպումը, որի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ:

Նշենք, որ այս տարի եւս Հայաստանը չի մասնակցել Համաշխարհային տնտեսական ֆորումին, որն անցկացվել է հունվարի 21-24-ը Դավոսում:

Դիտում՝ 4094
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW