Կառավարությունը կխթանի արտահանումը

22.01.2015 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող (բացառապես արտահանմամբ զբաղվող) տնտեսվարողների շահութահարկը ներկայիս 20%-ի փոխարեն կսահմանվի 2%:

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում հարկային լրացուցիչ խթաններ կտրամադրվեն ՀՀ տարածքից արտահանում իրականացնող ռեզիդենտ հարկ վճարողներին:

«Սա կառավարության ոչ ստանդարտ քայլերից է, որով մենք փորձում ենք խթանել արտահանումը, - ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: - Եթե մենք կարողանանք ունենալ նման գործընկերներ, ովքեր տարվա ընթացքում 50 մլրդ դրամի ապրանք կարտահանեն մեր երկրից, ապա դա իրոք եւ՛ աշխատատեղերի ստեղծում է, եւ՛ լրացուցիչ եկամուտներ կապահովի մեր պետական բյուջեում: Սա պետք է խրախուսենք եւ բոլորս խոսենք այս օրենքի նախագծի մասին, որպեսզի նաեւ տեղյակ լինեն մեր հայրենակիցները եւ բոլոր այն գործարարները, ովքեր կցանկանան կազմակերպել արտահանում: Մենք մի քանի անգամ քննարկել ենք այս խնդիրը, այն չի կարող վերաբերել հանքարդյունաբերության ոլորտին: Ես կարծում եմ, որ սա մեծ խթան կհանդիսանա արտահանումն ավելացնելու համար»:

Հաջորդ որոշմամբ կառավարությունը հրատապ է ճանաչել օրենքի այս նախագիծը:

Դիտում՝ 1955
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW