Բանկերը Հայաստանի շրջաններում պետք է ավելի մրցակցային լինեն

22.01.2015 | 14:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում ֆինանսների դժվար հասանելիությունը համակարգային խնդիր է: Այս մասին են վկայում Հայաստանի շրջաններում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ)՝ ֆինանսական միջոցների հասանելիության վերաբերյալ իրականացված ուսումնասիրության արդյունքները:

Ուսումնասիրությունն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրի շրջանակում: Այն առաջարկում է 100-ից ավելի միջոցառումներ, որոնց իրականացումը կնպաստի ՄՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների հասանելիության բարելավմանը:

Ծրագիրն առաջարկում է մշակել նորարարական ծրագրեր, որոնք կմեծացնեն հասանելիությունը ՀՀ դրամով տրամադրվող վարկային միջոցներին, կնվազեցնեն կարգավորման դաշտում առկա խոչընդոտները, կխրախուսեն արդյունավետ բիզնեսների վարկավորումը եւ կավելացնեն տրամադրվող ֆինանսական աջակցության ծառայությունների բազմազանությունը: 

«Հայաստանում գործող ՄՓՄՁ-ների մոտ 50%-ը ֆինանսական միջոցներ չի ներգրավում ֆորմալ աղբյուրներից. միջոցների մեծ մասը գալիս է կա՛մ ընտանիքից, կա՛մ ընկերներից, երբեմն էլ դրանք ընդհանրապես չեն ներգրավվում»,- ասել է ծրագրի տեխնիկական խորհրդատու Անտոնի Սինքլերը՝ ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները:

Ուսումնասիրության համաձայն՝ ՄՓՄՁ-ները դիմում են միայն փոքր վարկեր ստանալու համար՝ ընթացիկ ծախսերը հոգալու եւ ոչ թե ներդրում կատարելու նպատակով: Այս հանգամանքը խոչընդոտում է վերջիններիս գործունեության ընդլայնումը եւ նոր աշխատատեղերի ստեղծումը: 

«Բանկերը պետք է ավելի մրցակցային լինեն՝ ֆինանսավորելով գյուղատնտեսական հատվածը: Լիահույս ենք, որ այս հետազոտության արդյունքները կնպաստեն այն գիտակցության ձեւավորմանը, որ գյուղատնտեսական սեկտորն ունի վիթխարի ներուժ»,- իր հերթին ասել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Տնտեսական զարգացման գրասենյակի տնօրեն Նարեն Չանմուգամը:

Դիտում՝ 2872
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW