ՊրոԿրեդիտ Բանկը պատրաստվում է նոր սպասարկման կետեր բացել Մաշտոցի պողոտայում եւ Տերյան փողոցում՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով օգտվել մի շարք բանկային ծառայություններից շաբաթվա բոլոր օրերին՝ ցանկացած ժամի:«Մեր նոր սպասարկման կետերը հնարավորություն կընձեռեն մեր հաճախորդներին՝ գործարքներ կատարել իրենց հարմար ցանկացած օրվա ցանցակած ժամին՝ օգտվելով ինքնասպասարկման ժամանակակից տարածքներից: Նոր ինքնասպասարկմամբ ծառայությունների համար ապահովվելու են բարձր տեխնոլոգիական ԱԳՄ-ներ եւ վճարային սարքեր (Pay Box), որոնք հնարավորություն կտան մեր հաճախորդներին՝ ինքնուրույն կատարել գործարքներ, խուսափելով հերթերից եւ խնայելով իրենց ժամանակը»,- ասել է ՊրոԿրեդիտ Բանկի մարկետինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անի Ավդալյանը:«Մեր համար մշտապես առաջնային կարեւորություն ունի մեր հաճախորդների հարմարությունը եւ նրանց բիզնեսի արդյունավետությունը. այդ նպատակով բանկը ներդնում է զգալի ռեսուրսներ եւ ջանքեր: Սա եւս մեկ քայլ է ավելի հաճելի եւ հարմարավետ բանկային գործունեությանն ընդառաջ»,- ասել է բանկի ներքին ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Արտակ Ենգոյանը: Tweet Դիտում՝ 6794