Զարգացման Բանկի ընդհանուր կապիտալը համապատասխանում է ԿԲ պահանջներին

16.01.2015 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Զարգացման Հայկական Բանկը հերքել է հայաստանյան լրատվական կայքերից մեկում հրապարակված լուրն այն մասին, թե բանկի ընդհանուր կապիտալը չի համապատասխանում ՀՀ ԿԲ կողմից պահանջվող չափին, եւ բանկը գտնվում է ռիսկային գոտում:

«Բանկի ընդհանուր կապիտալը մոտ կրկնակի գերազանցում է ներկայիս նվազագույն նորմատիվային չափը, իսկ ֆինանսական վիճակը առավել քան կայուն է: Զարգացման Բանկը որեւէ խնդիր չի տեսնում՝ 2017թ. հունվարի 1-ից հետո նույնպես ապահովելու նվազագույն նորմատիվային կապիտալի օրենքով սահմանված չափը»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Բանկում նշել են, որ իրենք չեն մեկնաբանում «սիրողական բնույթի ոչ պրոֆեսիոնալ վերլուծությունները, որոնք հիմնված են ոչ թե ֆինանսական ցուցանիշների վերլուծության, այլ բանկային ռիսկերի մասին պատկերացում չունեցող անձանց անհիմն դատողությունների վրա»:

Բանկը նաեւ զգուշացրել է, որ հետամուտ է լինելու իր մասին չճշտված եւ ստահոդ տեղեկություններ հրապարակողներին պատասխանատվության կանչելու հարցում:

Դիտում՝ 5263

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW