Moody’s-ը իջեցրել է ՀՀ պարտատոմսերի վարկանիշը
16.01.2015 | 09:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://neva.today/

Երեւան: Մեդիամաքս: Moody’s Investors Service-ը իջեցրել է Հայաստանի թողարկողի եւ պետական պարտատոմսերի վարկանիշը Ba2-ից Ba3-ի, իսկ կանխատեսումը «կայունից» փոխել է «բացասականի»:
Moody’s Investors Service-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ վարկանիշի իջեցման եւ կանխատեսման փոփոխման հիմնական գործոններն են Ռուսաստանից եկող մասնավոր դրամական փոխանցումների կրճատումը, ուղիղ արտասահմանյան ներդրումների ներգրավման անորոշ հեռանկարը, ինչպես նաեւ արտարժութային պաշարների վրա սպասվող ճնշումը՝ կապված ազգային դրամի փոխարժեքի տատանումների հետ:
Նշվում է, որ արտասահմանից փոխանցվող մասնավոր գումարները (որոնց 90 %-ը Ռուսաստանից է գալիս) կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 15 տոկոսը:
Moody’s Investors Service-ը նաեւ նշում է, որ Հայաստանի պետական պարտքի մոտ 83 %-ը արտահայտված է SDR –ով եւ ԱՄՆ դոլարով, եւ հայկական դրամի արժեզրկումը կարող է հանգեցնել ճնշման աճին երկրի արտարժութային պաշարների վրա:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: