ՎՏԲ-Հայաստան Բանկի ընդհանուր կապիտալը համապատասխանում է ԿԲ պահանջներին

15.01.2015 | 13:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը հերքել է ս.թ. հունվարի 14-ին հայաստանյան լրատվական կայքերից մեկում հրապարակված լուրն այն մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի ընդհանուր կապիտալը 2014թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմում է 20 մլրդ 775 մլն 690 հազ. դրամ, եւ բանկը ներառվել է ռիսկային գոտու մեջ:

«Նշված տեղեկատվությունն արմատապես չի համապատասխանում իրականությանը: Լրագրողի օգտագործած ցուցանիշը (20 մլրդ 775 մլն 690 հազ. դրամ) ՎՏԲ-Հայաստան Բանկի կանոնադրական կապիտալին է վերաբերում, բանկի ընդհանուր կապիտալը 2014թ. երրորդ եռամսյակի վերջի տվյալներով կազմում է 50.1 մլրդ դրամ, ինչը համապատասխանում է ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նոր պահանջներին:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է եւ ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխանելու համար կարիք չունի «միավորվելու» կամ դիմելու այլ միջոցների, որոնց մասին խոսվում է նյութում: Ապատեղեկատվություն տարածելուց խուսափելու նպատակով լրագրողները պետք է դիմեն բանկ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Դիտում՝ 6869

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW