2005 թվականին Հայաստանի տնային տնտեսությունները բանկային համակարգի միջոցով արտասահմանից ստացել են մոտ 940 միլիոն դոլար

09.08.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 4 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալը 2003-2005 թվականներին աճել է միջինը 37%-ով եւ կազմում է ՀՆԱ 15%-ը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական Բանկի (ԿԲ) վիճակագրական վարչության արտաքին վիճակագրական սեկտորի պետ Կարինե Կարապետյանը:

Նա հայտնել է, որ անցյալ տարի Հայաստանի տնային տնտեսություններն արտասահմանից ստացել են մոտ 940 միլիոն դոլար: Նրա խոսքերով, այս տվյալները ստացվել են “Ալֆապլաս Քոնսալթինգ” ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքում` ԿԲ կողմից մշակված հարցերի հիման վրա: Հարցման հիմնական նպատակն էր պարզել Հայաստանի բանկային համակարգի միջոցով ստացվող դրամական փոխանցումների վերաբերյալ տեղեկությունների օբյեկտիվությունը, նշել է նա:

Հարցման արդյունքում պարզվել է, որ տնային տնտշեսությունների 37%-ը դրամական փոխանցումներ են ստանում արտասահմանից, որոնցից 72%-ը Ռուսաստանից, իսկ 14%-ը` ԱՄՆ-ից, նշել է ԿԲ ներկայացուցիչը:

Կարինե Կարապետյանը նշել է, որ դրամական փոխանցումների մեծ մասը (34%) ստանում են Երեւանի բնակիչները: Վիճակագրական տվյալների համաձայն, 2006 թվականի հունվար-հունիս ամիսներին դրամական փոխանցումների ծավալը մեծացել է 34%-ով: Ընդ որում, փոխանցումների 97%-ը կատարվում է ԱՄՆ դոլարով:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9119
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW