2014-ին ՀՀ օդանավակայանների սպասարկած ուղեւորների թիվն աճել է

13.01.2015 | 13:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 2 082 755 ուղեւորի, ինչը 2013թ. համապատասխան ցուցանիշը գերազանցում է 18.5%-ով կամ 324 511 ուղեւորով:

ՀՀ Քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ օդանավակայաններից մեկնել է 1 039 891, ժամանել՝ 1 042 864 ուղեւոր: Մեկնողների եւ ժամանողների դրական հաշվեկշիռը կազմում է մոտ 3 հազ. մարդ:

Բեռնափոխադրումների ծավալը կազմել է 10.4 տոննա, ինչը զիջում է 2013թ. ցուցանիշին, իսկ թռիչք/վայրէջքների թիվն աճել է 18,4%-ով՝  կազմելով 10 553:

Դիտում՝ 3267
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai