ԿԲ-ն 6 տեսակի 200-դրամանոց հուշադրամ է թողարկել

12.01.2015 | 13:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) թողարկել է 200 դրամ անվանական արժեքով 6 տեսակի շրջանառու հիշատակային մետաղադրամ՝ նվիրված Հայաստանի վայրի ծառերին:

Ինչպես այսօր հայտնել են ԿԲ-ում, մետաղադրամները շրջանառության մեջ են դրվել 2014թ. դեկտեմբերի 29-ին:

Շրջանառու հիշատակային մետաղադրամներն իրենց տեխնիկական բնութագրերով, ինչպես նաեւ դարձերեսի պատկերով կրկնում են 2003թ. թողարկման 200 դրամ անվանական արժեքով շրջանառու մետաղադրամը:

Հիշատակային մետաղադրամների քաշը 4,5 գ է, տրամագիծը՝ 24 մմ, դրամաշուրթն ատամնավոր է:

Դիտում՝ 16932
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW