Վճարահաշվարկային ծառայությունները իրենից ներկայացնում են բավականին լայն հասկացություն: Ըստ ՙ ՙՎճարահաշվարկային համակարգի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին՚ ՚ ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենքի) ՙ “վճարահաշվարկային ծառայություններ՚ ՚ հասկացությունը ընդգրկում է` բանկային հաշիվների բացումը եւ վարումը, դրամական միջոցների փոխանցումները թե բանկային հաշվի միջոցով, թե առանց բանկային հաշվի, վճարային քարտերի, չեկերի եւ այլ վճարային գործիքների թողարկումը, սպասարկումը եւ իրացումը (տարածումը), պրոցեսինգի/քլիրինգի իրականացումը, երրորդ անձանց համար դրամարկղային գործառնությունների իրականացումը եւ այլն: Ներկայումս ՀՀ տարածքում վճարահաշվարկային ծառայություններ կարող են մատուցել միայն հետեւյալ անձինք. ՀՀ կենտրոնական բանկը, առեւտրային բանկերը, ՀՀ կենտրոնական բանկից վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիա ստացած անձիք, այլ անձիք, որոնք վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավունք ունեն ՀՀ օրենքներով, միջազգային պայմանագրերով: Օրենքով սահմանված է վճարահաշարկային բնագավառում ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորման, թույլտվության ստացման, տեղեկացման ենթակա գործունեության հետեւյալ ռեժիմները. Օրենքի համաձայն սահմանված է որոշակի վճարահաշվարկային ծառայությունների մատուցման իրավասությունը բանկ չհանդիսացող կազմակերպությունների կողմից` ՀՀ կենտրոնական բանկից ստացված վճարահաշվարկային կազմակերպությունների հետեւյալ տեսակի լիցենզիայի հիման վրա` ա) դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա, որի հիման վրա դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է վճարումների ընդունումը եւ կատարումը` առանց բանկային հաշիվների բացման. բ) վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի եւ քլիրինգի իրականացման լիցենզիա, որի հիման վրա իրականացվում է պրոցեսինգ եւ (կամ) քրիրինգ երրորդ անձանց համար: Վերոնշյալ գործունեության համար լիցենզիաների առկայության պահանջը չի տարածվում ՀՀ բանկերի վրա, որոնք ՙ ՙՙԲանկերի եւ բանկային գործունեության մասին՚ ՚ ՀՀ օրենքի համաձայն իրավունք ունեն իրականացնել ցանկացած տեսակի վճարահաշվարկային ծառայություններ: Ներկայումս դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա են ստացել` “Հայփոստ՚ ՚ ՓԲԸ-ն` իրականացնում դրամական փոխանցումներ իր ներքին համակարգերով, ինչպես նաեւ ՙ ՙԿոնտակտ՚ ՚ եւ ՙ ՙԹրավելեքս՚ ՚ դրամական փոխանցումների համակարգերով. “Արմենիան Էքսպրես՚ ՚ ՍՊԸ-ն` իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներ ՙ ՙԱրմենիան Էքսպրես՚ ՚ դրամական փոխանցումների համակարգով: Պրոցեսինգի քլիրինգի իրականացման լիցենզիա է ստացել ՙ ՙԱրմենիան Քարդ՚ ՚ ՓԲԸ-ն, որն իրականացնում է ՙ ՙԱրՔա՚ ՚ քարտային գործառնությունների պրոցեսինգ եւ քլիրինգ, ինչպես նաեւ միջազգային ՙ ՙՎիզա՚ ՚ եւ ՙ ՙՄաստերքարդ՚ ՚ քարտային գործառնությունների պրոցեսինգ: Օրենքի շրջանակներում նախատեսված է նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրվող թույլտվու¬թյունների հետեւյալ տեսակները` ա) Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման եւ գործունեության իրա¬կա¬նացման, որը ստանում է տվյալ համակարգի օպերատորը. բ) Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության, որը ստանում է հայաստանյան մասնակից բանկը կամ վճարահաշվարկային կազմակերպությունը: Ներկայումս գործում են հայաստանյան հետեւյալ վճարահաշվարկային համակարգերը` ՙ ՙԷլեկտրոնային վճարումների համակարգը՚ ՚ եւ ՙ ՙԹղթային եղանակով համախառն հաշվարկների համակարգը՚ ՚ (օպերատոր` ՀՀ կենտրոնական բանկ), ՙ ՙՙԱրՔա՚ ՚ քարտերով վճարումների միասնական համակարգը՚ ՚ (օպերատոր` ՙ ՙԱրմենիան Քարդ՚ ՚ ՓԲԸ): ՀՀ բանկերը եւ վճարահաշվարկային կազմակերպությունները մասնակցում են արտասահմանյան ՙ ՙՎիզա՚, ՙ ՙՄաստեր Քարդ՚ ՚ քարտային համակարգերում, ՙ ՙՅունիսթրիմ՚, ՙ ՙՎեսթերն Յունիոն՚, ՙ ՙՄոնեյ Գրեմ՚, ՙ ՙԱրմենիան Էքսպրես՚, ՙ ՙԱնելիք՚, ՙ ՙԿոնտակտ՚, ՙ ՙՄիգոմ՚, ՙ ՙԲիստրայա Պոչտա՚, ՙ ՙՍՏԲ Էքսպրես՚, ՙ ՙՊրիվատ Մոնեյ Տրանսֆեր՚, ՙ ՙՎԻՊ Մոնեյ Տրանսֆեր՚, ՙ ՙԻնտեր Էքսպրես՚, ՙ ՙԹրավելեքս՚ ՚ եւ այլ արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերում: Թույլտվության տրամադրման հիմնական եւ գլխավոր նպատակն է` ապահովել, որ ՀՀ տարածքում գործող վճարահաշվարկային համակարգերը չստեղծեն համակարգային ռիսկեր, լինեն անվտանգ, արդյունավետ եւ կայուն, ինչը կամրապնդի հանրության վստահությունը վճարահաշվարկային բնագավառի նկատմամբ եւ արդյունքում կնպաստի ՀՀ վճարահաշվարկային համակարգի զարգացմանը: Օրենքի շրջանակներում նախատեսված է որոշ վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը, այն է` վճարային գործիքների սպասարկումը (բացառությամբ երրորդ անձանց օգտին վճարումների ընդունման եւ կատարման հետ կապված) եւ/կամ իրացումը (տարածումը), բանկ չհանդիսացող անձանց կողմից առանց բանկային կամ վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի առկայության: Համաձայն Օրենքի, այդպիսի գործունեություն իրականացնող անձը պետք է ունենա վճարային գործիք թողարկողի կողմից կամ վճարահաշվարկային համակարգի կանոնների համաձայն տրված համապատասխան իրավասություններ եւ տեղեկացնի իր գործունեության մասին ՀՀ կենտրոնական բանկին: Տեղեկացումը չի պահանջվում, եթե վճարային գործիքների սպասարկումը եւ/կամ իրացումը իրականացվում է որեւէ ՀՀ բանկի միջոցով: Վճարահաշվարկային բնագավառում Օրենքով պահանջվող պայմանների խախտմամբ գործունեություն իրականացնող սուբյեկտների նկատմամբ կիրառվում են ՀՀ օրենքներով սահմանված պատասխանատվության համապատասխան միջոցներ: ԿԲ մամուլի ծառայություն, Երեւան, 3 օգոստոսի 2006թ. Tweet Դիտում՝ 11392