ԱԶԲ-ն իջեցրել է Ադրբեջանի տնտեսական աճի կանխատեսումը
23.12.2014 | 11:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://image.zn.ua

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) վերանայել է Ադրեջանի տնտեսական աճի կանխատեսումները. 2014թ. այն ակնկալում է ՀՆԱ-ի 3% աճ, իսկ 2015թ.՝ 3,5%:
Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին նախօրեին հայտնել է ԱԶԲ-ի Բաքվի ներկայացուցչության տնտեսագետ Նաիլ Վելիեւը:
Ավելի վաղ ԱԶԲ-ն 2014թ. համար Ադրբեջանում կանխատեսել էր ՀՆԱ-ի 5% աճ, իսկ 2015թ.՝ 4,8% աճ:
Ինչպես նշել է Վելիեւը, Ադրբեջանի տնտեսական աճի կանխատեսման վերանայումը կապված է նավթի միջազգային գների անկման հետ: «Այս տարվա արդյունքներով մենք նավթային հատվածում աճ էինք ակնկալում, սակայն տարվա կեսից այն սկսեց անկում ապրել»,- հավելել է նա:
ԱԶԲ-ի ներկայացուցիչը նշել է, որ նախնական տվյալների համաձայն, Ադրբեջանում գնաճի մակարդակը 2014թ. ակնկալվում է 2%-ի, իսկ 2015թ.՝ 3%-ի մակարդակում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: