Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հայտարարությամբ է հանդես եկել՝ հիշեցնելով, որ ժամանակին նոր ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու դեպքում վարորդները կտուգանվեն 100 հազ. դրամի չափով: «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է բոլոր այն անձանց, ում ԱՊՊԱ պայմանագրի ժամկետն ավարտվել է կամ մոտենում է ավարտին, ժամանակին միջոցներ ձեռնարկել նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար»,- ասված է հայտարարությունում: Բյուրոն, վկայակոչելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» համապատասխան հոդվածը, նշում է, որ՝- յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տեւել է ավելի քան տասն օր, առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5 հազ. դրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100 հազ. դրամի չափով,- առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու` ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100 հազ. դրամի չափով: Tweet Դիտում՝ 1694