Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը Հայաստանում առաջինը սկսել է ոչ կոնտակտային պլաստիկ քարտեր թողարկել եւ սպասարկել Visa payWave տեխնոլոգիայով:Այս տեխնոլոգիան թույլ է տալիս ակնթարթային վճարումներ իրականացնել բոլոր այն առեւտրային կետերում, որտեղ տեղադրված են ոչ կոնտակտային վճարման հնարավորություն ունեցող հաշվարկային սարքեր:«Ընդ որում՝ կարիք չկա վճարային քարտը անցկացնել կամ տեղադրել վճարային տերմինալի մեջ, ստորագրել անդորրագիր կամ մուտքագրել PIN–կոդ (մինչեւ 10 հազ. դրամին համարժեք գործարքի դեպքում): Այն ընդամենը պետք է մոտեցնել դրամարկղի մոտ տեղադրված հաշվարկային սարքին, եւ վճարումն ընդունված է»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում: Հարկ է նշել, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ոչ կոնտակտային վճարային տերմինալները կարող են ընդունել VISA payWave համակարգի բոլոր վճարային քարտերը` անկախ էմիտենտ բանկից կամ երկրից, որտեղ թողարկվել է տվյալ վճարային քարտը: VISA PayWave տեխնոլոգիան հիմնված է չիպային քարտերի համար EMV միջազգային ստանդարտների օգտագործման վրա եւ ապահովում է քարտերի ու վճարային տերմինալների ֆունկցիոնալ համատեղելիությունը ամբողջ աշխարհում, ինչը կազմում է ավելի քան 50 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը: Ներկայումս Երեւանի տարբեր առեւտրային կետերում գործում է Առէկսիմբանկի 12 վճարային տերմինալ՝ Visa payWave քարտերի ընդունման հնարավորությամբ: Մինչեւ 2015թ. գարուն բանկը նախատեսում է տեղադրել նույն քանակությամբ տերմինալներ: Tweet Դիտում՝ 5264