ՊրոԿրեդիտ Բանկը դեկտեմբերի 22-ից գործարկում է կանխիկի արագ մուտքագրման նոր ծառայություն՝ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար: Ծառայությունը բանկի բիզնես հաճախորդներին հնարավորություն է տալիս կանխիկ միջոցներ մուտքագրել իրենց հաշիվներին՝ առանց սպասելու, որ գումարը հաշվեն:«Քանի որ մեր բանկի ուշադրության կենտրոնում փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումն է, մենք գնահատում ենք մեր հաճախորդների ժամանակը եւ այն ժամանակը, որը նրանք անցկացնում են մեր բանկում: Այսպիսով, նոր ծառայությունը ստեղծվել է որպես լրացուցիչ ծառայություն այն հաճախորդների համար, որոնք հաճախ են իրենց հաշիվներին խոշոր կանխիկ գումարներ մուտքագրում: Ծառայությունը կրճատում է այն ժամանակը, որը բիզնես հաճախորդներն անցկացնում են մեր սպասարկման կետերում»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:Ինչպես նշել են բանկում, կանխիկի արագ մուտքագրման ծառայությունն աշխատում է հետեւյալ կերպ. հաճախորդները հատուկ փաթեթներով բերում են կանխիկ գումարը, որը ցանկանում են հաշվին մուտքագրել, եւ լրացնում են բանկի կողմից տրամադրվող թերթիկը՝ նշելով հաճախորդի անունը, հաշվի համարը, գումարը եւ արժույթը: Բանկի աշխատակիցը, ստանալով կանխիկ դրամը, անմիջապես այն գրանցում է հաճախորդի հաշվին: ՊրոԿրեդիտը Բանկը հիշեցնում է, որ ծառայությունը տրամադրվում է ընտրված իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին՝ բանկի հետ կնքված պայմանագրի հիման վրա: Tweet Դիտում՝ 4828