Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է կանխել գների անհիմն բարձրացումները եւ շարունակել ապրանքների շուկայի վերահսկողությունը:Այսօր Արայիկ Հարությունյանի մոտ հրավիրած խորհրդակցությանը զեկուցվել է, որ վերջին օրերիի ուսումնասիրությունների համաձայն՝ որոշ ապրանքատեսակների գները զգալիորեն աճել են: Նշանակալի գնաճ է արձանագրվել առանձին ապրանքատեսակների` մասնավորապես, շաքարավազի եւ բուսական յուղի մասով, տեղական ալյուրի գինը մնացել է անփոփոխ: Ըստ զեկուցումների՝ կարգավորող մարմինները վերահսկում են գների անհիմն բարձրացումները, իսկ տարադրամի փոխարժեքի կայունացմանը զուգահեռ կկայունանան նաեւ ապրանքների գները:Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ դրամի փոխարժեքի կայունացումից հետո համապատասխան հետեւություններ կարվեն, եւ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ գործիքներ կկիրառվեն սոցիալական լարումը մեղմելու նպատակով: Tweet Դիտում՝ 1391