ՀՀ ֆիննախն ու KfW-ն 52 մլն եվրոյի համաձայնագրեր են կնքել

19.12.2014 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ գերմանական KfW բանկի փոխնախագահ Եվա Վիտտը այսօր Երեւանում ստորագրել են 50 մլն եվրո արժողությամբ վարկային եւ 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրեր:

«Համատեղված ջրային ռեսուրսների կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» համաձայնագրերով տրամադրված միջոցներն ուղղվելու են Կապսի ջրամբարի վերականգնմանը եւ ենթակառուցվածքների վերազինմանը:

Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ վարկը տրամադրվելու է 15 տարի մարման ժամկետով, որից 5-ն՝ արտոնյալ:

ՀՀ-ի եւ KFW բանկի միջեւ կնքվել է նաեւ համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 1 մլն եվրո արժողությամբ լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագիրը: Միջոցներն ուղղվելու են Ջրային տնտեսության պետական կոմիտեի շրջանակում ակտիվների կառավարման եւ համեմատական համակարգի ներդրմանը:

KfW բանկի փոխնախագահին այսօր ընդունել է նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս կարեւորել է գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացվելիք Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման եւ Կապսի ջրամբարի վերականգնման ծրագրերը:

Եվա Վիտտը, իր հերթին, գերմանական բանկի հետագա աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարությանը:

Դիտում՝ 1611

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW