Երկրորդ օրն է՝ բանկերը ԿԲ-ից դոլար չեն գնում

19.12.2014 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) հայտարարած դոլարային աճուրդին այսօր եւս, ինչպես երեկ, առեւտրային բանկերի կողմից պահանջարկ չի ներկայացվել:

ԿԲ-ն այս շաբաթվա սկզբից հայտարարել էր 4 մլն դոլարի աճուրդի մասին: Առաջին երեք օրվա ընթացքում Կենտրոնական դրամատունն օրական վաճառել էր 4 մլն դոլար: Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, բանկերն աճուրդի ընթացքում առաջին անգամ դոլարի գնման պահանջարկ չէին ներկայացրել:

Անցած շաբաթվա ընթացքում՝ ամենօրյա սակարկությունների միջոցով արտարժույթի վաճառքի քաղաքականության շրջանակում, Գլխավոր դրամատունն օրական վաճառել էր 6 մլն դոլար: Դեկտեմբերի 8-ին՝ արտարժույթի վաճառքի առաջին օրը, միջին կշռված փոխարժեքը կազմել էր 456.63 դրամ՝ 1 դոլարի դիմաց:

Դիտում՝ 1877
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW