Անելիք Բանկը միացել է Unistream համակարգին

18.12.2014 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը միացել է միջազգային դրամական փոխանցումների Unistream համակարգին, որի շնորհիվ բանկի հաճախորդները, առանց հաշվի բացման, հաշվված րոպեների ընթացքում կարող են իրենց փոխանցումները կատարել դոլարով, ռուբլով կամ եվրոյով` սկսած ընդամենը 0,5% միջնորդավճարից:

«Unistream համակարգը բավական հարմար է թե՛ սակագնային սանդղակի առումով, թե՛ փոխանցումների աշխարհագրական ընդգրկմամբ, քանի որ օգտվելով այս համակարգից՝ մեր հաճախորդները հնարավորություն կստանան փոխանցումներ իրականացնել մոտ 100 երկրներում տեղակայված ավելի քան 300 հազ. սպասարկման կետերի միջոցով:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հիշեցնել, որ մինչեւ դեկտեմբերի 30-ը ներառյալ Անելիք Բանկում գործող դրամական փոխանցումների համակարգերով գումար ստացած բոլոր հաճախորդները կմասնակցեն նվերների խաղարկության` հնարավորություն ստանալով շահել խաղարկվող 13 նվերներից մեկը` Galaxy Tab պլանշետ, Samsung սմարթ հեռախոսներ եւ ինտերնետ ծառայության 3, 6 կամ 12 ամսվա անվճար բաժանորդագրություն»,- ասել է  «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Անելիք Բանկի բոլոր մասնաճյուղերում հնարավոր է դրամական փոխանցումներ կատարել նաեւ MoneyGram, Anelik, Sigue, Intel Express, Tandem, Avers  դրամական փոխանցումների համակարգերով:

Դիտում՝ 1606
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW