ՎՏԲ-Հայաստան Բանկը հերքել է 760 դրամով դոլարի վաճառքի մասին լուրը

17.12.2014 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը հերքել է դեկտեմբերի 17-ին հայաստանյան կայքերից մեկի հրապարակած տեղեկությունն առ այն, թե բանկը մի քաղաքացու վաճառել է 200 հազ. դոլար՝ 760 դրամ փոխարժեքով:

«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Կայքի կողմից տվյալ տեղեկատվության հրապարակման պահին ՎՏԲ-Հայաստան Բանկում ԱՄՆ դոլարի վաճառքի գինը կազմել է 550 դրամ, որը նույնն է եղել բանկի վաճառքի բոլոր կետերի համար»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Դիտում՝ 3978

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW