Երեւան: Մեդիամաքս: ՀՀ դրամի իրական գինը հայտնի կլինի գերարժեզրկման պատճառների վերանալուց հետո: Այս մասին այսօր ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` նշելով, որ ներկայիս իրավիճակը պայմանավորած է հետեւյալ անժխտելի փաստերով. - ներկայումս դոլարը գերարժեւորված է, արժե ավելին, քան նորմալ պայմաններում կլիներ, որի հիմնական պատճառները խուճապային իրավիճակն ու որոշ տնտեսվարողների կողմից իրականցված սպեկուլյացիաներն են:- դրամը գերարժեզրկված է: Դրամի իրական գինը հայտնի կլինի գերարժեզրկման պատճառների վերանալուց հետո: Այդ դեպքում դրամը զգալիորեն կարժևորվի: - ԿԲ-ն զգուշացնում է` անհարկի փոխարկումները փոխարժեքի կայունացման դեպքում կարող են բերել լուրջ կորուստների; - ԿԲ-ն եւս մեկ անգամ վերահաստատում է, որ ՀՀ բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա: Անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն կարող է տրամադրել պահանջվող ծավալի իրացվելիություն: Նման խուճապային փոխարկումներն անիմաստ են: ԿԲ-ի կողմից իրավիճակը վերահսկելի է: - ԿԲ-ն վստահ է, որ տիրապետում է գնաճի զսպման բոլոր հնարավորություններին, եւ իր գերնպատակը գների կայունությունն է: Գնաճը վերահսկվում է գրագետ եւ հստակ քայլերով, պատկան մարմինների կողմից վերահսկվում են նաեւ գնային չարաշահումները:- ՀՀ-ն ունի հուսալի եւ կայուն բանկային համակարգ: Բանկերը վճարունակ են եւ կարող են իրականացնել իրենց բոլոր պարտավորությունները, այդ թվում`հաճախորդների բանկային հաշիվների եւ ավանդների սպասարկումը:«ԿԲ-ն սահմանափակում չի դրել եւ չի դնելու բանկերի վրա` հաշիվների կամ ավանդների սպասարկման հարցում: Եթե ԿԲ-ն հայտնաբերի, որ բանկերը հրաժարվում են իրենց պարտավորությունները կատարելուց, վերջիններս խստորեն պատժվելու են»,- ասել է Արթուր Ջավադյանը: Tweet Դիտում՝ 5817