Իտալացի գործարարն առաջարկում է Հայաստանում տեքստիլ արտադրության կենտրոն ստեղծել

16.12.2014 | 18:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Իտալացի գործարար Ստեֆանո Ֆաբրիսն այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին առաջարկել է Հայաստանում ստեղծել տեքստիլ արտադրության բարձրակարգ կենտրոն:

Հայաստանում գործունեություն ծավալող իտալական «Բրատեքս» ընկերության ներկայացուցիչն այս առաջարկը հնչեցրել է էկոնոմիկայի նախարարությունում՝ Հայաստանի թեթեւ արդյունաբերության խնդիրներին նվիրված քննարկմանը, որին մասնակցել է 32 ընկերություն:

«Դեպի նոր շուկաներ գնալը ճիշտ է, բայց այդ նոր շուկաները պահանջում են որակ: Արտահանելը դրական երեւույթ է, եւ հնարավորություն է տալիս քո երկիր արտարժույթ ներմուծել»,- ասել է Ստեֆանո Ֆաբրիսը՝  որպես օրինակ բերելով Իտալիայի փորձը:

«Եթե խոսեմ Իտալիայի փորձի մասին, ապա վերջինս տեւական ժամանակ ուրիշների համար էր արտադրում, բայց կատարելով այդ աշխատանքը, ինքը եւս սովորում էր աշխատել եւ հմտանում էր: Այստեղ նման խումբ եւ, հետեւաբար, բարձրորակ արտադրանք ստեղծելով, պետք է կարողանալ արտաքին շուկային համոզել, որ Հայաստանում առկա է որակյալ արտադրանք, որը ձեռք բերելու համար կարելի է անգամ ավելի շատ վճարել»,- հավելել է իտալացի գործարարը:  

«Բրատեքս» ընկերությունը Չարենցավանում զբաղվում է տեքստիլ արդյունաբերությամբ:  

Դիտում՝ 2132

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW