ԿԲ-ն դոլարն այսօր վաճառել է 526.32 դրամով

16.12.2014 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից դեկտեմբերի 16-ին իրականացվել է 4 մլն դոլարի վաճառք` 526.32 դրամ` 1 դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Սահմանային փոխարժեքը կազմել է 523.50 դրամ՝ 1 դոլարի դիմաց:

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, դոլարը վաճառվել էր 494.46 դրամ՝ 1 դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Սահմանային փոխարժեքը կազմել էր 493 դրամ՝ 1 դոլարի դիմաց:

Անցած շաբաթվա ընթացքում՝ ամենօրյա սակարկությունների միջոցով արտարժույթի վաճառքի քաղաքականության շրջանակում, գլխավոր դրամատունն օրական վաճառել էր 6 մլն դոլար: Դեկտեմբերի 8-ին՝ արտարժույթի վաճառքի առաջին օրը, միջին կշռված փոխարժեքը կազմել էր 456.63 դրամ՝ 1 դոլարի դիմաց:

Դիտում՝ 2866

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW