«Տաշիրը»-ը եւ «Սկոլկովո»-ն համատեղ ուսումնասիրություններ կկատարեն
16.12.2014 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ IDeA

«Տաշիր» ընկերությունների խումբն ու մոսկովյան «Սկոլկովո» բիզնես-դպրոցի Քաղաքային հետազոտությունների կենտրոնը համատեղ ուսումնասիրություններ կանցկացնեն՝ խթանելու Մոսկվայի եւ շրջանի անշարժ գույքի շուկայում քաղաքային քաղաքականության զարգացումը:
Համապատասխան հուշագիրը ստորագրվել է Մոսկովյան չորրորդ ուրբանիստական ֆորումի շրջանակում:
«Հետազոտությունները, որ կներկայացնի մեր կենտրոնը, կօգնեն մասնավոր բիզնեսին եւ քաղաքային իշխանություններին սահմանել զարգացման հեռանկարները եւ աճի հնարավորությունները»,- ասել է մոսկովյան «Սկոլկովո» կառավարման դպրոցի ռեկտոր Անդրեյ Շառոնովը:
«Նմանատիպ հետազոտություն առաջին անգամ կանցկացվի, եւ մենք հույս ունենք, որ «Սկոլկովո» բիզնես-դպրոցի ու «Տաշիր» խմբի համաձայնագիրը խթան կհանդիսանա քաղաքային քաղաքականության հայեցակարգի հետագա զարգացման ու կատարելագործման համար»,- ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի կորպորատիվ հաղորդակցման եւ մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Զառա Աջեմյանը:
«Սկոլկովո»-ի հիմնադիրների թվում է գործարար եւ բարերար, IDeA բարեգործական հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Նա 2006-2011 թթ. ղեկավարել է «Սկոլկովո»-ն:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: