Դեկտեմբերի 12-ին Երեւանում կայացել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի եւ Հայաստանում Իտալիայի դեսպանատան համատեղ կազմակերպված «Առեւտրի ֆինանսավորման ակադեմիայի» թվով 13-րդ սեմինարը:Սեմինարին մասնակցել են շուրջ 50 հայ գործարարներ, որոնց ներկայացվել են առեւտրի ֆինանսավորման ծառայությունները, փաստաթղթային ակրեդիտիվները, միջազգային առեւտրում բեռնափոխադրումների ապահովագրության, էներգախնայող տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունները եւ բանկային երաշխիքները: Բանկի հետ առեւտրի ֆինանսավորման ոլորտում համագործակցած որոշ ընկերությունների ներկայացուցիչներ ներկայացրել են առևտրի ֆինանսավորման ոչ ռիսկային գործիքների օգտագործման արդյունքում գրանցած իրենց հաջողությունները եւ բանակցությունների ու աշխատանքային գործընթացների դյուրացումը: Էներգոկրեդիտ Հայաստան ծրագրի ղեկավար Անդրեաս Կարները ներկայացրել է ընկերության կողմից տրամադրվող էներգաարդյունավետ վարկային գործիքները:Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը նկատել է, որ առեւտուրը միշտ եղել է տնտեսական աճի հենքը եւ շատ երկրների բարգավաճման հիմնական գրավականը, սակայն ոչ միայն հայ, այլեւ արտերկրի շատ կազմակերպություններ մեր օրերում կանգնած են երկընտրանքի առջեւ` շարունակել ընդլայնվել տեղական շուկայում, թե՞ դուրս գալ միջազգային ասպարեզ, որտեղ կարող են բախվել առեւտրի ոլորտում առկա կազմակերպչական, ֆինանսական եւ իրավական մարտահրավերների: «Սա է պատճառը, որ բանկը պարբերաբար կազմակերպում է առեւտրի ֆինանսավորման սեմինարներ`գործարարներին տրամադրելով օգտակար տեղեկություններ ու գործիքներ, որոնք պիտանի կլինեն այն ժամանակ, երբ նրանց բիզնեսը կհատի Հայաստանի սահմանը»,-ասել է Թիես Քլեմենցը:Հայաստանում Իտալիայի փոխդեսպան Մաուրիցիո Կռոչատելին նկատել է, որ առեւտրի ֆինանսավորման ոլորտում համագործակցությունը կարող է լուրջ խթան հանդիսանալ երկու երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրային կապերի զարգացման համար: Փոխդեսպանը ներկայացրել է Իտալիայի հետ համագործակցության հնարավորություններն ու ճանապարհները:«Էյչ-Էս-Բի-Սի-ն ներկայացված է եւ գործում է զարգացող եւ զարգացած երկրներում, ինչը մեզ համար հասանելի է դարձնում միջազգային ողջ առեւտրի 87%-ը: Մեր հաճախորդներին պատրաստ են օգնել եւ անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրել առեւտրի ֆինանսավորման շուրջ 5800 փորձագետներ»,-ասել է բանկի առեւտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանը: Նա նկատել է, որ 2013-ին Հայաստանում առեւտրի ֆինանսավորման ծառայությունների գծով Էյչ-Էս-Բի-Սի-ի մասնաբաժինը կազմել է 37%:«2013-ին առեւտրի ֆինանսավորման ընդհանուր ծավալներն աճել են 14%-ով` կազմելով 18 մլրդ ՀՀ դրամ, իսկ առեւտրի ֆինանսավորման եկամուտների գծով նշված ժամանակահատվածում նախորդ տարավ համեմատ 11% աճ է գրանցվել»,-ասել է Արամ Փինաջյանը:Բանկի առեւտրի ֆինանսավորման բաժնի կառավարիչ Կամո Մարգարյանը նշել է, որ 2014-ի առաջին ինն ամիսների ընթացքում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից սարքավորումների ֆինանսավորման նպատակով թողարկված փաստաթղթային ակրեդիտիվների ընդհանուր ծավալի 37%-ը բաժին է ընկել Իտալիայից ներմուծված սարքավորումներին` կազմելով շուրջ $ 8 մլն: Նա նկատել է, որ Իտալիայից հիմնականում Հայաստան են ներկրվել արդյունաբերական սարքավորումներ, հոսքագծեր եւ հագուստ:Նշենք, որ օրերս Էյչ-Էս-Բի-Սի-ն Global Trade Review ամսագրի «Առեւտրի ոլորտի առաջատարներ» անվանակարգում արժանացել է «Գլոբալ առեւտրի ֆինանսավորման լավագույն բանկ» մրցանակին: Սեմինարի ավարտին մասնակիցները ստացել են համապատասխան հավաստագրեր: Tweet Դիտում՝ 2365