Հայկական Liqvor Pharmaceuticals ընկերության դեղամիջոցներն օգտագործում են Լիբանանում ռազմական գործողություններից տուժածներին օգնելու համար
31.07.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 31 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ռազմական գործողություններից տուժածներին անհապաղ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի կառավարությունը Լիբանան է ուղարկել դեղամիջոցների մեծ խմբաքանակ` այդ թվում հայկական Liqvor Pharmaceuticals ընկերության արտադրած 10 տոննա ներերակային կաթիլային լուծույթներ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, դեղամիջոցներն ուղարկվել են ՀՀ կառավարության հուլիսի 20-ի կայացրած որոշման հիման վրա, որով գործադիրը իր պահուստային հիմնադրամից հատկացրեց 20 մլն դրամ` դեղամիջոցներ եւ այլ պարագաներ գնելու եւ դրանք Լիբանան ուղարկելու համար:
Հայկական կողմը Լիբանան է ուղարկել նաեւ հակաբիոտիկներ, հակաբորբոքիչ եւ ցավազրկող դեղամիջոցներ:
Liqvor Pharmaceuticals-ի ներերակային կաթիլային լուծույթները մշտապես օգտագործվում են Ռուսաստանի զինվորական հոսպիտալներում եւ արտակարգ իրավիճակների նախարարության կառույցներում` աշխարհի տարբեր մասերում “տաք կետերում” աշխատելիս:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: