Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) հետ համագործակցության մասին` «Գործարար կանայք» նոր ծրագրի շրջանակում, որը կմեկնարկի 2015թ.:«Գործարար կանայք» ծրագիրը ՀՀ-ում կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին հասանելի կդարձնի ֆինանսավորումը եւ նոու-հաուն` տրամադրելով տեղական առեւտրային բանկերի կողմից հատկացվող հատուկ վարկային գծեր, բիզնես խորհրդատվություն, ձեռներեցության հմտությունների դասընթացներ, բիզնես քոուչինգ, ուղղորդում եւ բիզնես կապեր հաստատելու հնարավորություններ:«Գործարար կանայք» ծրագիրն օգնելու է նաեւ կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին ուղղված կայուն վարկային մեխանիզմների զարգացմանը` տեխնիկական աջակցություն տրամադրելով ՎԶԵԲ-ի գործընկեր առեւտրային բանկերին:Այս ծրագրի շրջանակում ՎԶԵԲ-ի եւ ՀԵԿԱ-ի համագործակցության առաջնային նպատակն է խթանել կանանց ձեռներեցությունը եւ բիզնեսի զարգացմանն ուղղված հիմնական ծառայությունների հասանելիությունը:«Հայաստանում ՎԶԵԲ-ի փոքր բիզնեսի աջակցության թիմն օգնում է փոքր եւ միջին բիզնեսներին աճել, հաջողություններ ունենալ` դառնալով իրենց տեղական տնտեսության իսկական կատալիզատորը: ՎԶԵԲ-ի թիմն օգնում է իր հաճախորդներին կապ հաստատել տեղական եւ միջազգային խորհրդատուների հետ, որոնք կարող են օգնել փոխակերպել բիզնեսի զգալի մասը: Ամենափոքր մասշտաբներ ունեցող բիզնեսից աճել՝ դառնալով համաշխարհային մասշտաբի բիզնես. փորձագետների եւ խորհրդատուների ցանցն օգնում է մեր հաճախորդներին ընդլայնվել եւ սկսել մտածել ավելի մեծ մասշտաբներով գործունեություն ծավալելու մասին: Մենք աջակցում ենք տնտեսության տարբեր ոլորտներում գործող բիզնեսներին. սննդի եւ խմիչքի արտադրություն, մանրամեծածախ առեւտուր, մատակարարում, շինարարություն, ճարտարագիտություն եւ այլն»,- նշված է հաղորդագրության մեջ:2004թ. հիմնադրված, ներկայում 30 հազ-ից ավել անդամ ունեցող ՀԵԿԱ-ի առաքելությունն է` խթանել ՀՀ-ում երիտասարդ կնոջ դերի բարձրացումը ՀՀ հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում: 2011թ. ՀԵԿԱ-ն ստեղծել է ՀՀ Գործարար կանանց ցանցը, որն այժմ համալրված է 3 հազ-ից ավելի անդամներով:«Մենք հավատում ենք, որ շուկայի ձախողումների հայտնաբերման, խոչընդոտների վերացման եւ կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին հավասար հնարավորությունների ընձեռնման պարագայում, գործարար կանայք կարող են կայուն տնտեսական աճ ապահովել եւ նոր աշխատատեղեր ստեղծել»,- ասել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:«Կանայք շատ անելիք ունեն ՀՀ տնտեսության զարգացման գործում: Մենք շատ ուրախ ենք, որ համագործակցելու ենք ՎԶԵԲ-ի հետ: ՀԵԿԱ-ն նպաստում է կանանց դերի հզորացմանը տնտեսության մեջ, եւ ՀՀ-ում կանանց տնտեսական մասնակցությունը խթանելու մեր մեթոդները համապատասխանում են ՎԶԵԲ-ի արժեքներին»,- ասել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը: «Այս ծրագիրը ևս մեկ քայլ է ՀՀ-ում գործարար կանանց զարգացման գործում: Մենք պատրաստ ենք համագործակցել ՀԵԿԱ-ի հետ «Գործարար կանայք» ծրագրի շրջանակում՝ ընդգրկելով նաև ՀԵԿԱ-ի անդամներին»,- ասել է ՎԶԵԲ-ի փոքր բիզնեսի աջակցության խմբի ծրագրի ղեկավար Տիգրան Աղաբեկյանը: 2003թ-ից ի վեր ավելի քան 8,7 միլիոն եվրո ֆինանսավորում է տրամադրվել Հայաստանում ՓՄՁ-ների համար ՎԶԵԲ-ի 1000-ից ավել խորհրդատվական ծրագրերին և շուկայի զարգացմանն ուղղված գործառնություններին:ՎԶԵԲ-ը, որը պատկանում է 64 պետությունների և երկու միջպետական կազմակերպությունների, աջակցում է շուկայական տնտեսության և ժողովրդավարության զարգացմանը: ՎԶԵԲ-ին կարող եք հետևել web, Facebook և Twitter կայքերում: Tweet Դիտում՝ 5220