Հայբիզնեսբանկը, ընդարձակելով մասնաճյուղային աշխարհագրությունը, Արարատի մարզում տարածքային երրորդ ստորաբաժանումն է բացել. նորաբաց «Արտաշատ» մասնաճյուղը տեղակայված է Արտաշատ քաղաքի համանուն առեւտրի կենտրոնի բանուկ հատվածում:Դեկտեմբերի 10-ին Հայբիզնեսբանկի վարչության նախագահ Արսեն Միքայելյանը եւ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը հրավիրյալների ներկայությամբ տվեցին մասնաճյուղի հանդիսավոր բացման մեկնարկը: ««Արտաշատ» մասնաճյուղում, Հայբիզնեսբանկի բոլոր մասնաճյուղերի նման, ֆիզիկական եւ իրավաբանական հաճախորդների համար ստեղծված են հարմարավետ եւ ապահով սպասարկման բոլոր պայմանները: Մասնաճյուղի առանձնացված բաժիններում աշխատակիցները պատրաստ են բարեհամբույր մոտեցմամբ յուրաքանչյուր հաճախորդի անհատապես ներկայացնել Հայբիզնեսբանկի կողմից մատուցվող ծառայությունների ճկուն պայմաններն ու սակագները»,- ասված է հաղորդագրության մեջ:«25,000 եւ ավելի բնակչություն ունեցող Արտաշատ քաղաքն իր նշանակալի դերն ունի երկրի տնտեսական կյանքի, մասնավորապես՝ առեւտրի զարգացման գործընթացում: Այսօր մարզկենտրոնում գործում է 12 գործարան եւ, ընդհանրապես, տարածաշրջանն առանձնանում է զարգացած բազմաճյուղ արդյունաբերությամբ: Հայբիզնեսբանկը, Արտաշատում նոր մասնաճյուղ բացելով, վարկավորման միջոցով փորձում է աջակցել առեւտրի զարգացմանը եւ տեղական արտադրության ծավալների ընդլայնմանը»,- նշել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:Հայբիզնեսբանկն այս տարվա մասնաճյուղային ցանցի զարգացման իր ծրագիրը եզրափակում է 10-րդ նորաբաց մասնաճյուղով: Հաջորդ տարի բանկը շարունակելու է համալրել իր 40-ից ավելի մասնաճյուղերի թիվը՝ «պահպանելով կայուն զարգացում ապահովող գործունեության սկզբունքները»: Tweet Դիտում՝ 2994