ՎՏԲ-Հայաստան Բանկն ավանդատուների համար ակցիա է գործարկել

12.12.2014 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկն Ամանորի նախաշեմին իր հաճախորդների համար ակցիա է հայտարարել:

2014թ. դեկտեմբերի 8-ից մինչեւ 2015թ. փետրվարի 28-ը, ՀՀ դրամով ներդնելով «ՎՏԲ-Հեռանկար+» ավանդը, հաճախորդները կստանան տոկոսային եկամուտ`14.25% 365 օր ժամկետով ավանդների համար եւ 14.75%` 730 օր ժամկետով ավանդների համար:

Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազ. դրամ, իսկ տոկոսագումարները վճարվում են ժամկետի ավարտին: Ավանդ ձեւակերպելիս հաճախորդները Visa վճարային համակարգի կողմից կստանան նաեւ նվեր քարտ:

Բացի այդ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են ավելի բարձր տոկոսադրույքներ եվրոյով ավանդների համար:

Հաճախորդների հարմարավետության ու ժամանակ խնայելու նպատակով հնարավոր է ավանդ ձևակերպել նաեւ Ինտերնետ-բանկինգ համակարգի միջոցով:

Դիտում՝ 3976
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW