Արտակ Շաբոյան. Գնաճը համահունչ է փոխարժեքի փոփոխություններին
11.12.2014 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ PAN Photo

Հայաստանյան շուկայում այս պահի դրությամբ գնաճը համահունչ է փոխարժեքի փոփոխություններին, եւ փոխարժեքի փոփոխման վերին շեմը չի գերազանցում:
Այս մասին այսօր կառավարության նիստին ասել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը՝ ներկայացնելով նոյեմբերի սկզբից մինչեւ դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում շուկայական 16-17 անուն ապրանքների գծով իրականացված ուսումնասիրությունները:
ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ իրենց ուսումնասիրած ապրանքատեսակների «գնային փոփոխությունները տատանվում են 2-12,13%-ի միջակայքում, այն դեպքում, երբ փոխարժեքի արժեզրկումը կազմել է 13%»: Նա ընդգծել է, որ դրամի արժեզրկումն անմիջականերոն է ազդել ներմուծված ապրանքների գների վրա, որոնք սկսել են բարձրանալ նոյեմբերի 20-ից սկսած:
Արտակ Շաբոյանի խոսքով՝ ՏՄՊՊՀ աշխատակիցներն այս պահին կոնկրետ հաշվարկներ են իրականացնում՝ պարզելու փոխարժեքի ազդեցության չափը յուրաքանչյուր ապրանքատեսակի վրա:
«Հաշվի առնելով ամանորյա նախատոնական ժամանակահատվածը՝ մենք շարունակելու ենք ամենօրյա դիտանցում իրականացնել: Եվ վստահեցնում եմ, որ այն խոշոր ընկերությունները, որոնք չարաշահում թույլ կտան, հակամրցակցային գործողություն կկատարեն, մեր կողմից խստորեն կպատժվեն»,- ասել է Արտակ Շաբոյանը:
Վերջին լուրեր
24.03.2025 | 11:06 Ֆինտեխ
21.03.2025 | 19:31 Նորություններ
ՀԲՄ կողմից տրվեց «Բանկային գործ» ուսումնական նոր ծրագրի մեկնարկը
21.03.2025 | 17:12 Նորություններ
21.03.2025 | 16:10 Նորություններ
PayLink. Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: