Ինեկոբանկը վերաբացել է «Նոր Նորք» մասնաճյուղը

11.12.2014 | 12:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ինեկոբանկը  վերաբացել է «Նոր Նորք» մասնաճյուղը՝ ք. Երեւան, Գայի պող. 15/9, 17/1շ. հասցեում, որտեղ հաճախորդները կարող են օգտվել բանկի բոլոր ծառայություններից:

Վերաբացված մասնաճյուղում բանկի բոլոր քարտապաններին անվճար կտրամադրվի «Ինեկո օնլայն» ինտերնետային բանկային համակարգը՝ հաշիվները կառավարելու համար:

«Մասնաճյուղում ձեռնարկվել են քայլեր հաճախորդների սպասարկումը կատարելագործելու ուղղությամբ. ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ` 24/7 ռեժիմով գործող ավտոմատ ինքնասպասարկման սրահ, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սպասարկման սրահներ»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Ինեկոբանկը գործում է 18 տարի եւ ներկայումս սպասարկում է 235 հազ. հաճախորդի:

Դիտում՝ 4318

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW