Բանկերը վարում են ժամանակավոր պահպանողական քաղաքականություն` համապարփակ գնահատելու համար նոր իրավիճակին բնորոշ ռիսկերը:Այս մասին այսօր ասել է ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանը` նշելով, որ ստեղված իրավիճակում բանկերի` սպասարկման ընթացքում առաջնությունը հիմնական հաճախորդներին տալը եւս կրելու է ժամանակավոր բնույթ:Անդրադառնալով ՀՀ բանկային համակարգի հուսալիությանն ու կայունությանը` ԿԲ նախագահը նշել է, որ այն բավարար կապիտալացված է եւ իրացվելի անգամ խիստ շոկային իրավիճակների ցնցումների դեպքում:Արթուր Ջավադյանի փոխանցմամբ, բանկային համակարգի վճարունակության բնութագրիչ կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը կազմում է 16.4%, ինչը կրկնակի գերազանցում է Բանկային վերահսկողության բազելյան կոմիտեի սահմանած նվազագույն 8% սահմանաչափը:ԿԲ նախագահը նշել է նաեւ, որ ՀՀ բանկային համակարգը ապահովում է իրացվելիության բավարար մակարդակ, եւ բանկային համակարգի հաշվեկշռում ակտիվների ավելի քան 25%-ը ներդրված է բարձր իրացվելի ակտիվներում, որոնք, անհրաժեշտության դեպքում, կարող են կանխիկացվել ավանդատուների պահանջները բավարարելու համար: Tweet Դիտում՝ 1568