Փոխարժեքի փոփոխությունը կառաջացնի 1,5-2% լրացուցիչ գնաճ

09.12.2014 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) գնահատականով 2014-ի ավարտին եւ 2015 թվականի վերջին գնաճը Հայաստանում կլինի նպատակային թիրախի շրջանակներում ( 4±1.5):

ՀՀ  Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ասել է, որ փոխարժեքը կարեւոր գործոն է գների վրա ազդելու տեսանկյունից, սակայն չի կարող որոշիչ լինել:

«Ապրանքային շուկաներում փոխարժեքի փոխանցումը գների վրա կախված է տարբեր գործոններից` շուկաներին կառուցվածք, մրցակից ապրանքների առկայություն, պահանջարկի էլաստիկություն եւ այլն: Մեր հաշվարկներով, փոխարժեքի փոփոխությունը կբերի 1,5-2% լրացուցիչ գնաճ այս եւ հաջորդ եռամսյակներում, որից հետո, մեկ տարվա ընթացում, այդ ազդեցությունը կչեզոքացվի»,-ասել է ԿԲ նախագահը:

Արթուր Ջավադյանը նշել է, որ դրամավարկային քաղաքականության ուղղությունների հերթական քննարկման ժամանակ ԿԲ-ն ավելի մանրամասն կներկայացնի գնաճի վրա վերջին զարգացումների հնարավոր ազդեցությունը:

Անդրադառնալով առանձին ապրանքային շուկաներին` ԿԲ նախագահը նշել է, որ  հնարավոր են չարաշահումներ կամ չհիմնավորված, ինչպես նաեւ արհեստական պահանջարկի ստեղծման միջոցով թանկացումներ, սակայն, կառավարության պատկան մարմիններն ուշադիր հետեւում են իրավիճակին եւ նման դեպքերի բացահայտման դեպքում մեղավորները պատժվելու են:

Դիտում՝ 1676
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW