Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը ու ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանը դեկտեմբերի 9-ին Վիեննայում ստորագրել են €50 մլն-ի վարկային պայմանագիր:ԿԲ-ում նշել են, որ վարկային միջոցները հատկացվելու են հայկական փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) տարբեր ծրագրերի ֆինանսավորմանը: Մասնավորապես՝ միջոցներն ուղղվելու են գյուղմշակման, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներին: Վիլհելմ Մոլտերերի խոսքով՝ այս վարկը կնպաստի Հայաստանում տնտեսության դիվերսիֆակցմանը: ԿԲ-ում նշել են, որ չնայած նրան, որ ՓՄՁ-ները երկրի ձեռնարկությունների մեծ մասն են կազմում՝ նրանց դերը ՀՆԱ-ում, արտաքին առեւտրում եւ օտարերկրյա ներդրումներում շարունակում է ցարծ մնալ: 2014-2020 թթ. մանդատի համաձայն` Եվրոպական ներդրումային բանկը €4,8 մլրդ կտրամադրի Արեւելյան գործընկերության բանկային ֆինանսավորմանը, ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերների համար կարեւորություն ունեցող ծրագրերի աջակցմանը:Ի դեպ՝ Եվրոպական ներդրումային բանկի կողմից ՀՀ ԿԲ-ին տրամադրված այս վարկն առաջինն է ԵՄ Արեւելյան գործակցության տարածաշրջանում: Tweet Դիտում՝ 1646