ԿԲ-ն սակարկությունների միջոցով արտարժույթի վաճառք կիրականացնի

08.12.2014 | 13:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու եւ արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով դեկտեմբերի 8-ից մինչեւ տարեվերջ նոր մոտեցում է որդեգրում:

ԿԲ-ի այսօր տարածած հայտարարության համաձայն, կենտրոնական դրամատունն ամենօրյա սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։

«Ֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով ԿԲ-ն օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։ Նպատակ հետապնդելով նվազեցնելու ԿԲ-ի ազդեցությունը դրամի փոխարժեքի ձեւավորման վրա` նախատեսվող օրական միջամտության ծավալները փուլային նվազելու են մինչեւ դրամի հավասարակշիռ մակարդակի ձեւավորումը»,- ասված է ԿԲ հայտարարությունում:

Դիտում՝ 2987

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW