Հայտնի են STEP վենչուրային մրցույթի հաղթողները

05.12.2014 | 18:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայտնի են ամենամյա Գիտության եւ տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային մրցույթի հաղթողները:

Առաջին տեղը կիսել են SoloLearn, Forkize եւ MAquaponics թիմերը, որոնցից յուրաքանչյուրը ստացել է $7500 եւ 2 մլն 800 հազ. դրամ ֆինանսավորում: Երկրորդ տեղը զբաղեցրած atDent եւ «Ամպային տվյալների անվտանգություն» թիմերից յուրաքանչյուրն արժանացել է 2 մլն 800 հազ. դրամ ֆինանսավորման:   

Վենչուրային կոնֆերանսի կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը եւ ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների զարգացման հիմնադրամը:

Դիտում՝ 2291

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW