ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բարեգործական գործունեության շրջանակում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ եւ Ամանորի նախօրեին աջակցություն է ցուցաբերել Չարենցավանի թիվ 6 դպրոցի ներառական խմբի աշակերտներին: Դպրոցում սահմանափակ կարողություններով երեխաները սովորում են մնացած աշակերտների հետ, սակայն նրանց հետ առանձին տարվում են աշխատանքներ նեղ մասնագիտացում ունեցող մասնագետների կողմից`ուսուցչի, լոգոպեդի, հոգեբանի:Բանկը նվիրեց ներառական խմբին սեղաններ, աթոռներ, որոնք հարմարեցված են սահմանափակ կարողություններով երեխաներին, ինչպես նաեւ զարգացնող խաղեր, որոնք բարերար ազդեցություն ունեն երեխաների ուշադրության ու հիշողության զարգացման, գունային ընկալման, տրամաբանության ու ստեղծագործ մտքի զարգացման համար:Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող խումբը ներառում է 5-15 տարեկան հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող, աուտիզմով, Դաունի համախտանիշով երեխաների:«Սահմանափակ կարողություններով երեխաների ամբողջական ու հավասար մասնակցությունը հասարակության կյանքին շատ կարեւոր է: Նրանց պետք է տրամադրվեն հավասար իրավունքներ, որոնք ունեն հասարակության մնացած անդամները: Հուսով ենք, որ մեր այս ավանդը կօգնի սահմանափակ կարողություններով երեխաներին բարոյապես ադապտացվել ժամանակակից հասարակությունում, կդարձնի նրանց ավելի ուրախ ու առողջ», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Tweet Դիտում՝ 3114