Դրամի արժեզրկումը գլոբալ գործընթացների հետեւանք է, ասել է Սերժ Սարգսյանը

05.12.2014 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ կառավարությունն ու Կենտրոնական բանկը «պետք է ավելացնեն ջանքերը արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցությունները մեր տնտեսության վրա մեղմելու եւ անհրաժեշտ ճշգրտումները սահուն իրականացնելու համար»:

Նախագահն այդ մասին ասել է՝ ելույթ ունենալով Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարում:

«Հայաստանն իր ազատական տնտեսությամբ չի կարող ամբողջովին անմասն մնալ համաշխարհային տնտեսությունում ընթացող գործընթացներից: Այս տարի մենք վկան ենք մեր տնտեսության համար խոշոր առեւտրային գործընկեր ՌԴ-ում տնտեսական իրավիճակի վատթարացման, որը բնորոշվեց տնտեսական ակտիվության կրճատմանը զուգահեռ գնաճի արագացմամբ մինչեւ 8.8%, կապիտալի մոտ $90 մլրդ արտահոսքի եւ ՌԴ ռուբլու ԱՄՆ դոլարի նկատմամբ ավելի քան 40% արժեզրկմամբ: ԱՄՆ դոլարը գլոբալ տնտեսությունում ամրացնում է իր դիրքերն աշխարհի այլ արժույթների նկատմամբ: Նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ ԱՄՆ դոլարը եվրոյի նկատմամբ արժեւորվել է 10.2%-ով, շվեյցարական ֆրանկի նկատմամբ՝ 8.6%-ով, բրիտանական ֆունտի նկատմամբ՝ 4.3%-ով, ճապոնական իենի նկատմամբ 15.1.%-ով, վրացական լարիի նկատմամբ՝ 8.9%-ով: Վրաստանի օրինակը շատ պատկերավոր ձեւով հերքում է բոլոր այն մարդկանց վարկածները, ըստ որոնց՝ Հայաստանում դրամի արժեզրկման հիմնական պատճառը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն է: Այդ դեպքում, Վրաստանում ինչու՞ է լարին արժեզրկվում. Վրաստանը ստորագրել է Ազատ առեւտրի մասին պայմանագիր: Իսկ ինչու՞ մնացած երկրներում էլ են ազգային արժույթներն արժեզրկվում», - ասել է Սերժ Սարգսյանը:

Դիտում՝ 5684
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW