«Հին Երեւան» նախագծի հեղինակ. ուրախ եմ, որ ներդրողը Վարդան Սիրմակեսն է

05.12.2014 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունը եւ շվեյցարաբնակ ներդրող Վարդան Սիրմակեսի «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն օրերս համաձայնագիր ստորագրեցին  «Հին Երեւան» պատմաճարտարապետական նախագծի կառուցապատման ներդրման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Վարդան Սիրմակեսը Արմսվիսբանկի սեփականատերն է եւ Արցախբանկի խոշոր բաժնետերը:

«Ուրախ եմ, որ «Հին Երեւան»  նախագծի ներդրողը Վարդան Սիրմակեսն է, ով երկար ժամանակ Հայաստանում տարբեր ներդրումներ է կատարել: Նա տեսել է նախագիծն ու հավանել է ընդհանուր կառուցվածքը»,- Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է նախագծի հեղինակ, ճարտարապետ Լեւոն Վարդանյանը:

Ճարտարապետը նշել է, որ անձամբ չի հանդիպել ներդրողի հետ, սակայն գալիք տարեսկզբին պատրաստվում է մեկնել Ժնեւ` նախագծի մանրամասները քննարկելու համար:

Լեւոն Վարդանյանի փոխանցմամբ, ըստ պայմանագրի, ներդրողը նվազագույնը 120 մլն ԱՄՆ դոլարի ներդրում պետք է կատարի: Գումարը կարող է հասնել մինչեւ 150 մլն, որի դեպքում կկատարվեն նաեւ ինտերիերի հարդարման աշխատանքները: Ճարտարապետի տրամադրած տեղեկության համաձայն,  նախագծի հողակտորի համար պետությանն արդեն կանխավճար է արվել` ներդրման գումարի կեսից ավելի չափով:

Լեւոն Վարդանյանի հետ զրույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

Դիտում՝ 5937
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW