KfW-ն 75 մլն եվրո արժողությամբ վարկ կտա

04.12.2014 | 16:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի համար Հայաստանի Հանրապետության եւ գերմանական KfW բանկի միջեւ 75 մլն եվրո արժողությամբ վարկային եւ ծրագրային համաձայնագիր կստորագրվի:

Համաձայնագրի վերաբերյալ նախագծն այսօրվա նիստի ժամանակ արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը:

Ծրագրի նպատակն է վրացական սահմանի մոտ միացնել հայկական եւ վրացական էներգահամակարգերը՝ Այրումում տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով:

Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից `500 կՎ, իսկ հայկական կողմից՝ Հրազդանից` 400 կՎ գծերի միջոցով:

Կառավարությունը համաձայնություն է տվել նաեւ նույն ծրագրի իրականացման 10.2 մլն եվրո արժեքով համաձայնագրի նախագծին:

Դիտում՝ 1659

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW